Հայտարարություն

Հայտարարվում  է ընդունելություն 2018-2019 ուստարվա 1-9-րդ դասարաններում

  1. Սովորողների ընդունելությունը դպրոց իրականացվում է տնօրենի հրամանով` երեխայի (սովորողի) ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի և հաստատության միջև կնքված պայմանագրի հիման վրա:
  2. Դպրոցի առաջին դասարան ընդունվում են այն երեխաները, որոնց վեց տարին լրացել կամ լրանում է տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ավելի փոքր տարիքի երեխաների ընդունելությունը ուսումնական հաստատություն արգելվում է: Ընդունելությունը դպրոցում, որպես կանոն, կազմակերպվում է տվյալ տարվա հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը:
  3. Հատուկ դպրոցի 1-ին դասարան ընդունվում են տվյալ օրացուցային տարում վեց տարին լրացած և ավելի բարձր տարիքի դպրոց չհաճախած երեխաները:
  4. Մինչև 16 տարին լրանալը, հիմնական կրթություն չստացած երեխային (սովորողին) դպրոց ընդգրկելու համար պատասխանատու է ծնողը` օրենքով սահմանված կարգով:
  5. Սահմանված ժամկետից ուշ երեխան դպրոց ընդունվում է.

1) մինչև երկու տարի ուշացման դեպքում` առաջին դասարան ընդհանուր հիմունքներով,

2) երկու տարուց ավելի ուշ (մինչև 13 տարին լրանալը) երեխան ընդունվում է դպրոցի` իր տարիքային խմբին համապատասխան դասարան:

  1. 5-րդ կետի երկրորդ ենթակետի դրույթներին համապատասխան դպրոց ընդունված սովորողի համար կազմակերպվումեն պարապմունքներ չուսումնասիրված հանրակրթական հիմնական ծրագրային թեմաներից` ըստ անհատական ուսուցման ծրագրի:
  2. 13-ից մինչև 16 տարեկան դպրոց չհաճախած երեխաները, մանկավարժական խորհրդի որոշմամբ, ընդունվում են իրենց տարիքային խմբից մեկ կամ երկու դասարան ավելի ցածր: Նրանց հետ կազմակերպվում են պարապմունքներ` չուսումնասիրված հանրակրթական հիմնական ծրագրային թեմաներից` ըստ անհատական ուսուցման ծրագրի:
  3. Պետական դպրոցի տնօրենը տվյալ վարչական տարածքում բնակվող երեխաներին (սովորողներին), ծնողի կողմից դիմում ներկայացնելու դեպքում, ընդունում է դպրոց` ապահովելով օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան պայմաններ:
  4. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի (սովորողի) ընդունելությունը դպրոց կատարվում է ընդհանուր հիմունքներով:
  5. Ազգային փոքրամասնությանը պատկանող քաղաքացու երեխաների ընդունելությունը դպրոց կատարվում է երեխայի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող դպրոցում (դասարանում), իսկ դրա բացակայության դեպքում` ուսուցման լեզվի ընտրությունը կատարում են երեխաների (սովորողների) ծնողները:
  6. Օտարերկրյա քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող, երկքաղաքացի անձանց, ինչպես նաև այն դեպքում, երբ ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսը`օտարերկրացի, երեխաների ուսուցման լեզվի ընտրությունը կատարում են երեխաների ծնողները (նրանց օրինական ներկայացուցիչը) անկախ ազգային պատկանելությունից:
  7. Երեխային (սովորողին) դպրոց ընդունելու համար ծնողը դպրոց է ներկայացնում.

1) դիմում,

2) 2 լուսանկար,

3) երեխայի ծննդյան վկայականի պատճենը,

4) տեղեկանք երեխայի առողջության մասին (սպասարկող բուժհիմնարկից),

5) դպրոցից դպրոց սովորողի տեղափոխման (ընդունելության) թերթիկը (առաջինից բարձր դասարաններ ընդունվելու համար),

6) սովորողի անձնական գործը (առաջինից բարձր դասարաններ ընդունվելիս),

7) վկայագիր «կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ»՝ տրված տարածքային կառավարման պետական մարմնի կողմից, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին դպրոց ընդունելու համար;